Հայաստանի հավաքականը Երևանում կայացած ընկերական խաղում սեփական հարկի տակ ընդունեց Բելառուսին և հաղթեց 4-1 հաշվով:
Առաջին կեսի վերջնամասում մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին: Հենրիխ Մխիթարյանի հարվածը հետ մղեց դարպասապահը, սակայն վրա հասած Արաս Օզբիլիզը բացեց հաշիվը: Ընդմիջման գնալուց մեկ րոպե առաջ Մխիթարյանի գեղեցիկ կոմբինացիայից հետո կրկնապատկեց առավելությունը:
Երկրորդ կեսում նախ Ռումյան Հովսեփյանը գոլի հեղինակ դարձավ անկյունայինի խաղարկումից հետո, այնուհետև Անտոն Սարոկան կրճատեց հաշվի տարբերությունը: Վերջնամասում հավաքականում իր նորամուտը նշող Էրիկ Վարդանյանը հիանալի գոլի հեղինակ դարձավ:
Հայաստան-Բելառուս` 4:1
Գոլերը` Օզբիլիս (41), Մխիթարյան (45), Հովսեփյան (55), Վարդանյան (84) - Սարոկա (56, 11մ)
Ավելացնենք, որ հանդիպումն անցավ գրեթե դատարկ տրիբունաների ներքո, իսկ ազգային ընտրանու երկրպագուների «FAF» և «Red Eagles» շարժումներն ամբողջ խաղի ընթացքում գրեթե լուռ էին:
Հիշեցնենք՝ ևս մեկ ընկերական հանդիպում մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Կիպրոսին: