Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Վադուցում մրցեց Լիխտենշտեյնի թիմի հետ։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը՝ բավարարվելով 1 միավորով։
Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը J խմբում վաստակած 10 միավորով երրորդ հորիզոնականում է: Բոսնիացիները նույնքան միավորով չորրորդն են, իսկ Ֆինլանդիայի հավաքականը 12 միավորով երկրորդն է:
Հիշեցնենք, որ 3 օր անց Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հյուրընկալվելու է հենց ֆիներին, որտեղ հաղթանակը կենսական նշանակություն ունի մեր ընտրանու համար: