Բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները հաղթանակ են տոնել Թուրքիայում կայացած միջազգային խոշոր մրցաշարում:
Ստամբուլում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ մենամարտում հաղթեց թուրք բռնցքամարտիկին ու նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակչում իր մրցակցին գերազանցեց նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: