ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 27-ին, Շվեյցարիայում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի դեմ:
ԱՄԷ-ի թիմը աչքի չի ընկնում ուժեղ կազմով և ՖԻՖԱ-ի դասարակգման աղյուսակում զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը: Վերջին երեք խաղերից երկուսում նրանք վստահ հաղթանակ են տարել Վիետնամի և Հոնկ Կոնգի հավաքականների նկատմամբ, իսկ Ուզբեկստանի հետ խաղն ավարտել ոչ ոքի 1-1:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը Բեռնար Շալանդի գլխավորությամբ մայիսի 25-ին կմեկնի Շվեյցարիա, որտեղ նաև մայիսի 30-ին հանդիպում կանցկացնի Ալժիրի թիմի հետ: