▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ևս 9 ֆուտբոլիստներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ կայանալիք հանդիպումների համար, հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, այսօր Բեռնար Շալանդը հավաքին է հրավիրել արտերկրում հանդես եկող ևս երեք ֆուտբոլիստներ, ինչպես նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա
Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա
Արտակ Դաշյան, «Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արսեն Բեգլարյան, «Ուլիս»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հնարավոր է, որ ևս մեկ ֆուտբոլիստ հրավիրվի հավաքական:

Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը չեն ընդգրկվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլսիտների թվում վնասվածքների պատճառով: Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով, իսկ Օզբիլիսը բուժման ընթացքի մեջ է:

Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրատսվելու նպատակով նախատեսված մարզական հավաքի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ:

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-2016 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում:

ՀՖՖ մամլո ծառայություն

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее