Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայությունից։
«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած ակտիվության համար»,- ասված է ֆեդերացիայի գրառման մեջ։
Հիշեցնենք՝ խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։