▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Շվեդիա` 82:69. Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը

Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում ընդունեց Շվեդիայի հավաքականին եւ առավելության հասավ 82:69 հաշվով:

Հիշեցնենք` առաջին խաղում մեր բասկետբոլիստները 75:61 հաշվով առավելության էին հասել Սլովակիայի հավաքականի նկատմամբ:

A խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակից հետո 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 

Հավելենք, որ ենթախմբից աշխարհի առաջնության հիմնական փուլ են դուրս գալու առաջին 2 հորիզոնականները զբաղեցրած հավաքականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее