Այսօր «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական խաղ անցկացրեց Էստոնիայի դեմ։
Ամբողջ խաղում հիմնականում առավելություն ունեին մեր ֆուտբոլիստները: Էստոնացիները շեշտը դրել էին պաշտպանության վրա և կարողանում էին երբեմն հակագրոհել, բայց անարդյունք։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Նշենք, որ 67-րդ րոպեին փոխարինման մտավ մեր երկրի թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:
Մեր հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Մարտի 27-ին՝ Լիտվայի դեմ։