▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան - Չերնագորիա խաղում ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնեց Վարուժան Սուքիասյանի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Հարկ է նշել, որ ոչնչի նշված չէր Սուքիասյանի օգնականների մասին: Հիշեցնենք, որ հավաքականում վերջինիս օգնում էր Կարեն Բարսեղյանը, որը նաև հանդիսանում է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չերնագորիայի հետ խաղին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել և դեռ պարզ չէ, թե ով է գլխավորելու ազգային ընտրանին առաջիկա խաղում: 

Ստեղծված ծանր իրավիակից ելնելով դժվար է ասել, թե մոտակա ժամանակահատվածում ինչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն: Կհրավիրի նոր մարզիչ, թե կորոշի վստահել Կարեն Բարսեղյանին: 

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее