▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Բուլղարիա. Footballcity.am-ի գնահատականները

ԱԱ-2014-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց իր վերջին տնային հանդիպումը: Բուլղարիայի դեմ լարված խաղում մեր ընտրանու ֆուտբոլիստները խաղավարտից 3 րոպե առաջ միայն կարողացան 2-րդ անգամ գրավել 9 հոգով պաշտպանվող մրցակցի դարպասը: Footballcity.am կայքը 10 բալանոց համակարգով գնահատականներ է տվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

Ռոման Բերեզովսկի-8.5
Բերեզովսկին այսպիսի բարձր գնահատականի է արժանացավ նախ երկրորդ խաղակեսի սկզբում կատարած մի քանի փայլուն սեյվերի համար, որոնք, եթե պսակվեին գոլով էլի ավելի վստահություն կհաղորդեին հյուրերին: Ճիշտ է՝ բաց թողած գոլում Բերեզովսկին որոշակի դիրքային սխալ թւոյլ տվեց, սակայն չմոռանանք, որ Բերեզովսկին նոր է ապաքինվել վնասվածքից և սա իր առաջին հանդիպումն էր: Ռոմանը իսկական ավագի պես գործեց և մեկ դրվագում էլ հենց դարպասային գծի մոտ կասեցրեց մրցակցի հարվածը:

Կամո Հովհաննիսյան-5.0
Հովհաննիսյանը հավատարիմ էր լայնակի ճեղքումներին և գրոհներին միացումներին, սակայն այս անգամ նա բավականին շատ էր զիջում պաշտպանվելիս: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մոտավորապես 15 րոպեի ընթացքում բուլղարացիները 4 գրոհ կազմակերպեցին և 4-ն էլ ձախ եզրով. բոլոր գրոհները հեշտությամբ զարգացան և 3 դեպքում եղավ հարված դարպասին:

Լևոն Հայրապետյան-6.5
Հայրապետյանը բավականին վստահ տեսք ուներ. կարելի է մեջբերել 2-րդ խաղակեսում նրա կատարած փայլուն սահընկումը, որի բացակայության դեպքում ստիպված կլինեինք գնդակ հանել սեփական դարպասից: Իսկ ընդհանուր առմամբ խաղային պրակտիկայի բացակայությունը զգացնել էր տալիս:

Հրայր Մկոյան-7.0
Մկոյանին բոլորս հենց այսպես էինք ցանկանում տեսնել. ագրեսիվ, չզիջող և յուրաքանչյուր գնդակի տակ նետվող: Բացթողումներ գրեթե չեղան:

Վալերի Ալեքսանյան-5.5
Ալեքսանյաի խաղային պրակտիկայի բացակայությունը շատ վառ անդրադարձավ նրա խաղի վրա: Փոխացումներից մի քանիսը անհասցե լինելուց բացի նաև լավ շանս էին դառնում հյուրերի համար, սակայն ի ուրախություն մեզ, բուլղարացիները դժվարանում էին պատժել:

Կառլեն Մկրտչյան-6.5
Կառլենը նույնպես խաղաժամանակ շատ քիչ է ստանում, սակայն այս խաղում նա հիմնականում «անգործ» էր. նոկդաունի մեջ գտնվող մրցակիցը չէր ճնշում Մկրտչյանի գոտում:

Արաս Օզբիլիզ-9.0
Նախ գեղեցիկ անցում, վաստակած տուգանային հարված և «օդապարիկ» գոլ. Սպարտակի կիսապաշտպանն իր եզրում անկասելի էր. բացի գոլից էլ մի քանի դեպքերում պաշտպանների համար գլխացավանք դարձած Օզբիլիզը ճեղքումներով ստիպում էր մրցակցին խախտել կանոնները: Ցավոք՝ հեերթական խախտումը Արազին վնասվածք հասցրեց և ստիպեց լքել խաղադաշտը:

Հենրիխ Մխիթարյան-7.5
Մխիթարյանը հերթական անգամ ցույց տվեց իր բարձր կարգը: Անցումները տպավորիչ էին, իսկ մեկ դեպքում էլ կատարած փայլուն հարվածը մի փոքր բարձրությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից:

Գևորգ Ղազարյան-6.0
Գևորգը Չեխիայի դեմ խաղում ավելի շատ էր երևում խաղադաշտում, սակայն այ անգամ անցումներից բացի չէին ստացվում նաև վերջինիս հարվածները:

Մարկոս-5.5
Մարկոսը խաղադաշտում դժգույն տեսք ուներ, քանի որ արդեն երկար ժամանակ է չի խաղում Կրասնոդարի կազմում, որն էլ պատճառ դարձավ մի քանի անգամ նպաստավոր դիրքերից վրիպելու համար:

Արթուր Սարկիսով-6.5
Սարկիսով-Մովսիսյան հարձակվողական զույգն առաջին անգամ էր մեկնարկային կազմում: Սակայն խաղակցվածության պակասն ազդեց երկուսի գործողությունների և օգտակար գործողության գործակցի վրա:

Յուրա Մովսիսյան-7.0
Արդեն նշեցինք Մովսիսյան-Սարկիսով հարձակվողական զույգի մասին, սակայն Մովսիսյանն, ի տարբերություն Արթուրի, դարձավ գոլի հեղինակ, որը հաղթականն էր:

Ռոբերտ Արզումանյանը և Դավիթ Մանոյանը խաղադաշտում անցկացրին բավականին քիչ ժամանակ և առանձնակի գործողություններով աչքի չընկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее