▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Ալբանիա ընկերական խաղի մուտքն ազատ է

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր` ժամը ՝20:00 -ին, «Միկա» մարզահամալիրում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման մուտքն ազատ է

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին, որտեղ մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` Սլովակիայի ընտրանու հետ:

Օրեր առաջ Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և հաղթել է 79:67 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее