▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***

«Վայոց ձորի մարզում ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին իր թելեգրամյան էջում հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее