Դիտեք նաև՝
«Հայաստանի Ձայնը» նախագծի կույր լսումները շարունակվում են, որի ընթացքում մի շարք տաղանդավոր մասնակիցներ ստիպում են մարզիչների բոլոր չորս անդամներին պտտվել դեպի իրենց կողմ: Այդպիսիններից եղավ նաև Ռաիսա Ավանեսյանը, ով մինչ այս մասնակցել էր նաև «Հայ Սուպերսթար 4» նախագծին, որի ժամանակ նրան ընդամենը մեկ քայլ էր պակասել իր հաղթանակը տոնելու համար: «Հայաստանի Ձայնը» նախագծի կույր լսումների երրորդ օրը Ռաիսան կատարեց «I Will Survive» ստեղծագործությունը, որի շնորհիվ արժանացավ մարզիչների հիացմունքին և երգի առաջին իսկ վայրկյանների ընթացքում ստիպեց վերջիններիս սեղմել կարմիր կոճակը: Նշենք, որ մարզիչների երկարատև համոզումներից հետո Ռաիսա Ավանեսյանի վերջնական ընտրությունը կանգեց Սոնայի վրա, ով էլ, այսուհետև, հանդես կգա նրա մարզչի դերում: