▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մրցավարին կասկածում են անարդար մրցավարության մե՞ջ

Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին հայաստանյան մրցավարական անձնակազմը՝ Անդրանիկ Արսենյանի գլխավորությամբ, սպասարկել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը:

Խաղն ավարտվել է 0:1 հաշվով եւ հաջորդ փուլ է դուրս եկել ֆարերյան թիմը:

Հանդիպման ընթացքում Հայաստանը ներկայացնող մրցավար Անդրանիկ Արսենյանը երկու 11 մետրանոց է նշանակել երկու թիմերի օգտին:

Ֆարերցիները դիպուկ են իրացրել 11 մետրանոցը, իսկ ֆինլանդացիները վրիպել են:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ խաղի հետ կապված սովորականից բարձր՝ մոտ 300 հազար եվրոյի խաղադրույք է կատարվել երկու թիմերի  կողմից էլ գոլ խփելու բուքմեյքերական հարցումում, անկողմնակալ մրցավարության հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի կասկածներ առաջանան խաղի գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի մրցավարության վերաբերյալ:

Այս առթիվ տարբեր ԶԼՄ-ներ դիմել են ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որի կապակցությամբ ուզում ենք նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թիվ մեկ շահագրգիռ կողմն է այս հարցի պարզաբանման տեսանկյունից եւ ինքն է հետամուտ լինելու, որ այն պարզաբանվի մինչեւ վերջ, քանի որ այն առընչվում է Հայաստանցի մրցավարի մասնակցությամբ հանդիպման հետ: ՀՖՖ մրցավարական բաժնում տեղի են ունեցել դիտումներ եւ մասնագիտական քննարկումներ, սակայն, հաշվի առնելով, որ այս պահին ընթանում է  հետաքննություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ զերծ կմնա գնահատականներից:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее