▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կոմպոզիտորի երգն անդադար հնչում է Կիևի Մայդանում

Ուկրաինական «Золоті Ворота» երգը, որի հեղինակը հայազգի Շուշան Սարգսյանն է և որը  հավակնում է Ուկրաինայի երկրորդ հիմնը դառնալ, այս օրերին անդադար հնչում է Կիևի գլխավոր հրապարակում` Մայդանում:
Շուշան Սարգսյանի խոսքով` երգը գրելիս իր վրա  մեծ ազդեցություն են թողել Սերգեյ  Նիգոյանն  ու Մայդանի մյուս հերոսները, իսկ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները նրան հիշեցրել են Հայաստանի ծանր ռազմական շրջանի մասին, որը եղել է իր մանկության տարիներին:
Այն ամբողջ  ցավը, որը զգացել է ուկրաինացի ժողովորդը, Շուշանն անցկացրել է  իր միջով և գրել է «Золоті Ворота»  («Ոսկե դարպասներ») երգը, որը «Пакунок-Порятунок» БФ «Чудотворец» բարեգործական նախագծի հիմքն  է հանդիսացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее