Հայ ծանրորդները 2017 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 80 մեդալ: Այս մասին մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Ունեինք 78 մեդալ: Մի քանի օրից կավելանան ևս երկու մեդալ: Մկրտիչ Մկրտչյանը, ով Եվրոպայի առաջնությունում 4-րդ էր, այժմ կստանա իր բրոնզե մեդալները. նրանից առաջ գտնվող վրացի մարզիկը խթանիչ միջոցներ է օգտագործել»,- նշել է Ալավերդյանը:
Ըստ վերջինիս՝ 80 մեդալից 36-ը եղել են ոսկի, 21-ը՝ արծաթ և 23-ը՝ բրոնզ: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդները նվաճել են 18 ոսկե մեդալ: