Վլադիկավկազում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը։ Երևան վերադառնալուց առաջ հայ բռնցքամարտիկներն այցելել են Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 5 մեդալով:
Երեկ ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը, արծաթե մեդալ՝ Անի Հովսեփյանը։ Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի, 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեսանյութը՝ Վլադիկավկազի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից