Մեքսիկայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի խաղերի ժամանակ մեր հայրենակից Ժորժիկ Մարությանը մոտեցել է նոկաուտի ենթարկած իր մրցակցին ու շնորհակալություն հայտնել մենամարտի համար։
Հայ բռնցքամարտիկի հարվածից հետո մրցակիցը նոկաուտի էր ենթարկվել ու ընկել ռինգից: Ներկաները ծափահարություններով ողջունելու են հայ բռնցքամարտիկի այդ քայլը։
Նշենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի խաղերի առաջին երեկոն մեկնարկել էր մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանում զոհված մեր հայորդիների: Կայացած 9 մենամարտերից 7-ում հաղթանակի են հասել հայ բռնցքամարտիկները: