Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի միչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական ոսկե մեդալը նվաճեց: Երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետյանը 96 կգ քաշայինների պայքարում հավասարը չունեցավ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 367 կգ արդյունք եւ նվաճեց ոսկե մեդալ:
Ոսկե մեդալով պարգեւատրվելուց հետո Գարիկ Կարապետյանը ձեռքսեղմումով շնորհավորեց նախ բրոնզե մեդալակրին, ցանկանում էր նաեւ շնորհավորել արծաթե մեդալ նվաճած Էմրե Օզթուրքին, բայց թուրք ծանրորդը ձեռքը չմեկնեց: Պատվո հարթակին Կարապետյանի եւ Օզթուրքի միջեւ հրմշտոց սկսվեց, ինչն անմիջապես կանխվեց հայ մարզիչների եւ կազմակերպիչների կողմից:
Նշենք, որ սա թուրք մարզիկների խայտառակ պահվածքի առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Թուրքիայում կանանց բազկամարտի մրցանակակիրների պարգևատրման ժամանակ կոնֆլիկտ էր տեղի ունեցել ղազախստանցիների և Թուրքիան ներկայացնող հաղթած մարզուհու միջև: