Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով հայրենակիցներին աջակցության համար:
Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկը կողոսկրի կոտրվածքի պատճառով սեպտեմբերի 16-ին չկարողացավ մասնակցել չեմպիոնի կոչման համար եզրափակիչ գոտեմարտին:
«Հարգելի հայրենակիցներ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան», - գրել է Ալեքսանյանը:
Դիտեք նաև՝