▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, Կալիֆոռնիայում

«Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Կալիֆոռնիա 91504»,- ֆեյսբուքյան  իր էջում նման  գրառում է կատարել երգչուհի  Անի Քրիստին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացած 34-ամյա դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее