▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում առանձին գործիքների եզրափակիչ փուլերը:

2016թ. Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույթափեր վարժությունում գրանցել է 3-րդ լավագույն արդյունքը (14, 833)՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:Մերդինյանը զիջել է միայն ռուս (51,100) և հունգարացի (14,900) մարմնամարզիկներին:

Պետք է նշել, որ հայ մարմնամարզիկը նոր էր ապաքինվել դաստակի վնասվածքից:

Այսօր առանձին գործիքների եզրափակչում հանդես կգան նաև Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը (օղակներ): Իսկ հաջորդ օրը հենացատկ մարզագործիքի վրա կմրցի Օլիմիպիական 2 խաղերի մասնակից Արթուր Դավթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее