«Նոայի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը մեկնաբանել է ՀՊԼ երկրորդ տուրում ԲԿՄԱ-ից կրած նվազագույն հաշվով պարտությունը:
«Այն հարգանքը, որ բոլորս ի սկզբանե տածում էինք այս նախագծի հանդեպ (խմբ՝ ԲԿՄԱ-ի), պետք է փոխադարձ լինի: Այն ինչ կատարվում էր դաշտում, դուրս էր այդ ամենից: Մրցավարն էլ միայն խթան էր տալիս, որ դա շարունակական կլինի: Մենք բողոքարկել ենք, բայց բնականաբար խաղը վերախաղարկել հնարավոր չէ: Բարձրաձայնում եմ, որ մյուս թիմերի դեմ էլ այդպես չլինի: 11 մետրանոցն էլ ոչ մի կերպ չի երևում կրկնապատկերով»,- ասել է Արզումանյանը՝ ակնարկելով նաև մրցակցի խաղացողների կողմից ժամանակ ձգելը և բազմաթիվ խախտումներ կատարելը:
Մանրամասները՝ տեսանյութում: