▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարազատ թշնամի, կամ ո ՞նց է Դիանա Գրիգորյանը իր հարազատ ազգին ենթարկում դեպրեսիայի

 Էս սերիալը պետք չի նայել ամեն օր, պետք ա նայել ընդամենը մի սերիա ու ամեն բան հասկանալ: Արդեն երկու ամիս կլիներ էս տխմարությունը աչքովս չէր ընկել, որովհետև ես էդ ժամին կոմպս գրկած կինո եմ նայում: Հիմա նստած եմ կողքի սենյակում ու ԼՍՈՒՄ ԵՄ սերիալի հերթական տափակ սերիան: 

- Սպո-Էմկա ՄԵՆՔ ՊԻՏԻ ԲԱԺԱՆՎԵՆՔ արտահայտությունը շատերի համար նույնիսկ ոգեշնչման աղբյուր հանդիսացավ կոմիքսներ ստեղծելու, որովհետև մարդու ներվերը գնումա սրանց տափակ պատճառաբանություններից:
Դիանա Գրիգորյանը իր պարտքը համարեց իրա երկու ճտերին բերի խցկի սերիալներ: Մեծը վունդերկինդ երեխայա, ինքը ցանկացած սերիալում էնքան խելացիա, որ պատկերացնելու չի: իսկ էն փոքր թաթուլադեմքը իրա «Բրատ» ու «Մի բզբզա» արտահայտություններով ստիպումա ինձ հրաժարվել ապագայում մայրանալու մեծ ցանկությունից:
Ես ուղղակի հենց սկզբից զարմացա, թե ոնց Արտաշեսի ու Գուժի նման դերասանները կարան խաղան էս էժանագին սերիալում...
Եթե դերասանների դեմքին ամբողջ սերիալի ընթացքում մի հատ ժպիտ ես տեսնում, ուրեմն հրաշքա...
Սաղ իրար վրա գոռում են, իրար ինչ ասես՝ չեն ասում, ով, ում հետ հասնում, ում ասես դավաճանումա... շատ խառն են, շատ խառը...Դրա համար մինչև հիմա չեն հասկանում՝ ով ում երեխեն ա...

Ախր էս ցանկը էնքան երկար կարամ շարունակեմ... կանանց բռնության տեսարաններ, կնոջը սարքած փալաս, էս ֆիլմը առաջին տեղումա իրա դիտելիությամբ.... ցավալիա, ուղղակի մեղքա էս ժողովուրդը....

 

Մի աղջկա բլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее