▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանս-Յոախիմ Վացկե. «Կվերսկսենք բանակցությունները Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու շուրջ»

«Բորուսսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ու դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նոր պայամանգրի շուրջ ստեղծված իրավիճակը:

- Չեմ կարող հիմա հստակ տեղեկություն տալ: Մխիթարյանի գործակալը ԱՄՆ-ում էր, այնպես որ բանակցությունների գործընթացը ընդմիջվել էր, շուտով մենք կվերսկսենք այն,- Վացկեի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее