Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է.
«Ես համաձայն չեմ, որ աշխարհի առաջնությունը համոզեց, որ Մեսսին ավելի լավն է, քան Ռոնալդուն: Կրիշտիանուն, ինչպես եղել է, կա և, հավանաբար, կլինի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն աշխարհում»,- Զախարյանի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը: