Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր փայլուն են հանդես եկել հայ ծանրորդները:
Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը մինչև 89 կգ քաշայինների մրցապայքարում
հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հակոբը պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ
հրում վարժությունում դուրս էր մրցակցությունից: Գյումրեցի մարզիկի
առավելությունն ակնհայտ էր:
Հակոբը երկրորդ մոտեցմանը սանձել է 207 կգ. ծանրաձողը և դարձել անհասանելի մյուսների համար: Երրորդ մոտեցման անհրաժեշտություն այլևս չի եղել:
Հակոբը 371 կգ ընդհանուր արդյունքով գրավել է առաջին տեղը: Մեր մյուս մարզիկը՝ Դավիթ Հովհաննիսյանը, դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 360 կգ արդյունքով: