Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կոչով դիմել է երկրպագուներին: Նա խնդրել է թիմի հետ լինել Ազգերի լիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա 2 խաղերին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել:
«Կոչ եմ անում մեր բոլոր երկրպագուներին գալ «Հանրապետական» մարզադաշտ եւ աջակցել մեր հավաքականին»,- ասում է մասնագետը տեսանյութում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ՀՀ-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Ջիբրալթարին, 16-ին՝ Մակեդոնիային: Հանդիպումները սկսվելու են 20:00-ին: