Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի էր դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը:
Մեր մարզիկը պոկում վարժությունում կարողացավ բարձրացնել 205 կգ եւ գրավեց երկրորդ տեղը:
Հրում վարժությունում Գոռը սկսեց բարձրացրեց 240կգ-ը: Երկրորդ փորձի ժամանակ հայ մարզիկը բարձրացրեց 245 կգ, որից հետո պատվիրեց նաեւ 250 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել եւ գրավեց երկրորդ տեղը:
Երկամարտում հավաքելով 450 կգ, հայ մարզիկը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն:
Աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:
Հիշեցնենք, որ երեկ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել էր աշխարհի չեմպիոն: