Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալներ է նվաճել Կատարի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Կատարում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում գերծանր քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է աշխարհի ոսկե մեդալակիր, իսկ ընտրանու անդամ Ռուբեն Ալեքսանյանը 416 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: