Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ մոսկովյան դերբին. Սպարտակը հյուրընկալվել էր առաջատար Լոկոմոտիվին:Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:
Արասը հիանալի հանդիպում անցկացրեց:Աջ եզրից բազմիցս ճէղքում էր մրցակցի պաշտպանությունը,սակայն վերջնական հարվածն այդպես էլ չէր ստացվում, իսկ Յուրա Մովսիսյանը միջին մակարդակի հանդիպում անցկացրեց և փոխարինվեց 83-րդ րոպեին:
Այս ոչ ոքիից հետո Սպարտակը 41 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում,սակայն մոսկովյան ակումբին հնարավորություն ունեն շրջանցել ԲԿՄԱ-ն և Դինամոն:
Լոկոմոտիվ 0-0 Սպարտակ