Շատերը Թովմաս Գրիգորյանի անունը հիմարաբար կապում են Ռուբեն Հայրապետյանի հետ․ Մենուա Մեհրաբյան
Ֆուտբոլային մեկնաբանի ֆեյսբուքյան «լայվի» հիմնական թեման ՝ Սուրեն Բաղդասարյանին ՀՖՖ նախագահի ընտրությունների հավատարմագրման հնարավորությունից զրկելն է։
Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Սուրեն Բաղդասարյանը հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Թովմաս Գրիգորյանին՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո։
«Ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը կողմ չէ նման ստոր բաների, պատկերացնու՞մ եք, եթե երկրի վարչապետն իմանա, որ վաստակավոր լրագրողին չեք տվել հավատարմագրում, դուք էս աստիճա՞ն վախեցած եք , տղերք»,-նշել է Մենուա Մեհրաբյանը։
Հավելենք, որ Խորեն Հովհաննիսյանի կողմից թեկնածությունը հանելուց հետո ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Թովմաս Գրիգորյանն ու Արմեն Մելիքբեկյանը։
Ընտրությունը դեկտեմբերի 23-ին են։
Մանրամասն՝ տեսանյութում