Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Փետրվարի 25-ին Երևանում կայացավ «Mixfight 55» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը,որը համարվում է նաև UFC fight pass։
Փաստենք, որ նման ծավալի խոշոր ու լուրջ մրցաշար Հայաստանում տեղի ունեցավ առաջին անգամ։ Մրցաշարի գլխավոր մենամարտում հանդես եկավ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Այս անգամ հայ մարզիկը մենամարտեց ընդդեմ ուզբեկ մարզիկ Գիազ Մագամբոեվի։Ունանյան-Մագամբոեվ մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդում՝ Կամոյի հաղթանակով։ Ողջ մարտի ժամանակ հայ մարզիկն ավելի ակտիվ էր ու դիպուկ քան՝ Մագամբոեվը։ Արդյունքում, գեղեցիկ հարվածով Ունանյանը նոկաուտի ենթարկեց ուզբեկ մրցակցին։
Ի դեպ, այս մրցաշարից առաջ Ունանյանը մեկնել էր Դուբայ՝ մարտից առաջ մարզավիճակն ավելի
ամրապնդելու համար։ Մեզ հետ զրույցում Կամոն հավաստիացրեց, որ մենամարտից հետո լուրջ վնասվածքներ չունի։ Նրա դիտարկմամբ մարտը շատ հաջող է ընթացել։ MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 6-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Վերջինը՝ համարվում է մեծ քայլ, որի շնորհիվ հայ մարզիկի համար ճանապարհ հարթվեց դեպի այլ խոշոր միջազգային մրցաշարեր։
«Մարտ ամսվա կեսերին պատրաստվում եմ մեկնել Մոսկվա, որտեղ կրկին ողնաշարի վիրահատության կենթարկվեմ։ Իսկ մի քանի ամիս անց, ապաքինվելուց հետո, անպայման կունենամ մարտեր ավելի տիտղոսակիր մարզիկների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ մեր երկրի սահմաններից դուրս»,-առաջիկա անելիքների մասին խոսելիս ասաց Կամո Ունանյանը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 6-րդ գերազանց հաղթանակն էր, որից 5-ը հայ մարզիկն ավարտել է մրցակիցների հանդեպ բացարձակ առավելությամբ։ Այս հաղթանակն էլ բացառություն չէր կրկին ավարտվեց նոկաուտով։ Ունանյանը MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 6 հաղթանակ ու ոչ մի պարտությունը։
Հայաստանի կարատեի միության լրատվական