Շվեյցարիայում՝ Նիոնում տեղի ունեցած քվեարկությունից հետո հայտնի է դարձել, որ Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում:
Այս մասին քվեարկությունից հետո հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Մյուս երկիրը, որը հավակնում էր մրցաշարը կազմակերպելուն, Թուրքիան էր:
Քվեարկությանը մասնակցել են ՈՒԵՖԱ գործադիր կոմիտեի 17 անդամները: Գերմանիայի օգտին քվեարկել է 12, Թուրքիայի օգտին՝ 4 անդամ: 1 ձայն անվավեր է եղել: