Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայգիսալուին եւ դուրս եկավ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փայլուն հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0):
Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան փետրվարի 12-ին:
Կարդացեք նաև՝ Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Կարդացեք նաև՝ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին