Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերահաստատել է, որ Թուրքիայում հանդես գալու ցանկություն չունի։
«Ես չեմ դիտարկում «Գալաթասարայում» կարիերաս շարունակելու տարբերակը անձնական պատճառներով»,- ասել է Զախարյանը «Чемпионат»-ի հետ զրույցում
Մոսկվայի «Դինամոյի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հերքել էր այն տեղեկությունները, թե 19-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբ տեղափոխվելու ցանկություն է հայտնել:
Այս մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։