▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար այսօր կավարտվի Եվրո-2016 կոչված մղձավանջը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար այսօր կավարտվի Եվրո-2016 կոչված մղձավանջը....Վերջապես կավարտվի: Ընտրական մրցաշար, որը մեր հավաքականը կատարյալ ձախողեց՝ բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան... Հույս ունեմ, որ մեր հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը, գոնե ընտրական փուլի վերջին խաղում, արժանապատվություն կդրսեւորի եւ ընտրական մրցաշարը մեր թիմը կավարտի բարձր նոտայով (չնայած՝ հավատալը չափազանց դժվար է): Հույս ունենանք նաեւ, որ այս փուլի ձախողումը իրապես դաս կլինի մեր հավաքականի համար, եւ արդեն Աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ գրագետ մարզչի գլխավորությամբ, մոռացության կտա պարտությունների դառնությունները, եւ կրկին կսկսենք ականատեսը լինել մեծ հաղթանակների: Այսօր Հայաստան-Ալբանիա հանդիպումը օտարության մեջ դիտելու եմ իմ հայ եւ ռուս ընկերների հետ... Չափազանց դժվար է հավատալ, որ դեռեւս ամիսներ առաջ հավաքականի հետ միասին էի, իսկ հիմա ստիպված եմ հազարավոր կիլոմետրերի հեռվից հետեւել մեր տղաների խաղին.. Ինչեւէ, Մենք Սիրում Ենք Մեր Հավաքականը եւ... Մենք միշտ ձեր կողքին ենք, տղե՛ք ջան!

 

Մենուա Մեհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее