▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլ՝ ռուսական ռոքի հնչյունների ներքո և սերիալների սիրելի հերոսի հետ

Կիրակի օրը Sputnik Fan Zone նախագծի շրջանակում տեղի կունենա ֆուտբոլի հերթական խաղի դիտումը հայկական հեռուստասերիալների հայտնի դերասանի ընկերակցությամբ։

Այս կիրակի ՝ հուլիսի 1-ին, փլեյ-օֆում ռուս դյուցազունների և իսպանական մաչոների ֆուտբոլային մենամարտից մեկ ժամ առաջ «Նավավար» փաբում (հասցե՝ Արամի 42/1) տեղի կունենա Another story Ваnd խմբի ռուսական ռոքի համերգը՝ հիանալի վոկալիստ Արմեն Սարգսյանի` «Ցոյի»  գլխավորությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ցոյի» և նրա խմբի համերգները «Նավավար»–ում տեղի են ունենում Sputnik Fan Zone նախագծի շրջանակում, որի ընթացքում երկրպագուները կարող են կիսել էմոցիաները սպորտի, արվեստի և հեռուստատեսության հայտնի գործիչների հետ։ Այս անգամ Fan Zone-ի հյուրը կլինի հայտնի դերասան, հեռուստասերիալների աստղ Ալեքսանդր Բաբասյանը։

 

Ֆուտբոլասերներին սպասվում են սպորտային թեմաներով վիկտորինաներ, որոնց հաղթողները կստանան Sputnik Fan Zone տարբերանշաններով հուշանվերներ`շապիկներ, գլխարկներ, բաժակներ։ Համատեղ սպորտային ապրումների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվելու են Sputnik Արմենիայի կայքում։

«Ցոյի» կատարմամբ հայտնի ռուսական խմբի հիթերը կհնչեն նաև խաղի ընդմիջման ժամանակ և խաղից հետո` մեկ ժամվա ընթացքում։ Համերգի սկիզբը՝ 17։00։ Դիտման համար նստելու տեղերի թիվը սահմանափակ է։ Սեղան ամրագրելու համար զանգահարեք 041 04 42 01 հեռախոսահամարով։ Բաց մի թողեք սիրելի հիթերի ու մեղեդիների հնչյունների ներքո ֆուտբոլ դիտելու հնարավորությունը։

Կարդացեք նաև՝

Ալեքսանդր Բաբասյանն առաջին անգամ` կյանքի դժվարությունների, կնոջ հետ վեճերի, Լիլիթի`ամուսնալուծվելու վախի մասին և ոչ միայն

Կարդացեք նաև՝

Հաշվարկով չեմ ամուսնացել, հարսանիքս էլ` ամբողջությամբ ես եմ արել.Ալեքսանդր Բաբասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее