First Armenian Front և Red Eagles ֆուտբոլային ֆան ակումբները համատեղ հայտարարություն են տարածել. «Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի պայմանավորվածության` ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա` Հայաստան - Ֆարերյան Կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն համապատասխան աշխատակիցը մեզ տվել է խուսափողական պատասխաններ և մինչ այժմ չունենք ինֆորմացիա այն մասին, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը, որտեղ մշտապես տեղակայվում են։ *** |
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսի իրավիճակում ակնհայտ է, որ երկրպագուների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) միջև առկա է անընդունելի, անբարյացակամ հարաբերություն, որը վկայում է երկխոսության և համատեղ աշխատանքի պակասի մասին: Երբ ազգային հավաքականի երկրպագուները, հատկապես ֆան շարժումները, փորձում են ձեռք բերել տոմսեր իրենց սեկցիաների համար և հանդիպում են խոչընդոտների, դա ցույց է տալիս, որ ՀՖՖ-ի որոշումների թափանցիկությունը և երկրպագուների հանդեպ վերաբերմունքը խնդրահարույց է: |
First Armenian Front-ն ու Red Eagles-ը վերջնաժամկետ են տվել ՀՖՖ-ին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet