▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԻՖԱ-ն շնորհեց իր անհատական մրցանակները

Աշխարհի առաջնության եզրափակչի Գերմանիա-Արգենտինա խաղից հետո ՖԻՖԱ-ն հայտնեց իր նոմինացիաների հաղթողների անունները:

Եվ այսպես առաջնության լավագույն դարպասապահ դարձա Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մանուել Նոյերը: Ոսկե գնդակը շնորհվեց առաջնության փոխչեմպիոն Լեո Մեսիին, իսկ ոսկե խաղակոշիկը Կոլումբիայի հավաքականի աստղ Խամես Ռոդրիգեսին: ԱԱ-2014 լավագույն երիտասարդի կոչումն էլ շնորհվեց Թուրինի Յուվենտուսի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Եվ վերջապես Fair Play-ի (արդար խաղի) հաղթող դարձավ Կոլումբիայի ազգային հավաքականը:

Footballcity.am

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее