▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյսբուքյան գրառման պատճառով դերասանին դատի են տվել. aravot.am

 

Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանը դատի է տվել դերասան Աշոտ Մելոյանին (լուսանկարում): Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Կուբանյանի վարույթում է գտնվում նշյալ՝ պատվի եւ արժանապատվության հայցը: Նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 4-ին: Հայցվոր ողնաշարաբանը հայցադիմումում նշում է, որ դերասանը մարտի 31-ին, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն: Դերասանն իր «Բժշկի » դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.«Սակայն, ֆաշիստը , ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, եւ ոչ էլ մեր ընտանիքից»: 

aravot.am-ը գրում է, որ Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանը դատի է տվել դերասան Աշոտ Մելոյանին: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Կուբանյանի վարույթում է գտնվում նշյալ՝ պատվի եւ արժանապատվության հայցը: Նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 4-ին: Հայցվոր ողնաշարաբանը հայցադիմումում նշում է, որ դերասանը մարտի 31-ին, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն: Դերասանն իր «Բժշկի » դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.«Սակայն, ֆաշիստը , ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, եւ ոչ էլ մեր ընտանիքից»: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее