Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում այսօր գերազանց մեկնարկեց Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանտ Կարապետյանը:
73 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկն որակավորման փուլում իրար ետևից երեք մաքուր հաղթանակներ տարավ և մտավ կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում նա պայքարից դուրս թողեց աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին:
Ավաղ, կիսաեզրափակիչ մրցամարտում Ֆերդինանտ Կարապետյանը լարված պայքարում զիջեց ղազախստանցի Ժանսայ Սմագուլովին: Այսօր երեկոյան կայանալիք բրոնզե մեդալի համար մարտում նա կհանդիպի ֆրանսիացի Գիլոմ Չայնեի հետ:
Հիշեցնենք, որ այս մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է: 3-րդ տեղը գրավողները կստանան 500-ական, իսկ պարտվողները՝ 360-ական միավոր: