▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ի աջակցությամբ անցկացվեց Մելքոն Հովհաննիսյանի անվան սեղանի թենիսի միջազգային հուշամրցաշարը

Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, սեղանի թենիսի Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Մելքոն Հովհաննիսյանի անվան միջազգային հուշամրցաշարը:
Հուշամրցաշարը թվով երրոդն է և արդեն իսկ հասցրել է միջազգային սպորտասեր հանրության ուշադրությանն արժանանալ:
Մրցաշարին մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Ռուսաստանից և Վրաստանից միջազգային կարգի մարզիկներ:
Հուշամրցաշարը անցկացվում է Fastex ընկերության աջակցությամբ:


Fastex-ն ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի:
Fastex էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNft մարքեթփլեյսը, Fastex Chain(Բահամուտ chain), Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը: Ներկայանալով օգտատերերի և գործընկերների հսկայական ցանցով՝ Fastex-ը նպատակ ունի արդյունավետ լուծումներ տրամադրել բիզնեսի և համայնքների համար՝ դարձնելով Web 3.0 տեխնոլոգիաներն ավելի մատչելի՝ քան երբևէ:
 
Fastex ընկերությունից վստահեցնում են, որ ընկերությունն անելու է ամեն բան Հայաստանում սեղանի թենիսի, ինչպես նաև այլ մարզաձևերի զարգացման և տարածման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее