Fastex ընկերությունը շարունակում է ընդլայնել իր սպորտային համագործակցությունների շարքը՝ դառնալով «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը:
«Ալաշկերտը» Հայաստանի քառակի չեմպիոն է, գավաթակիր և սուպերգավաթակիր: Ակումբը նաև ներկայացնելու է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ սկսելով պայքարը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որի շրջանակում հուլիսի 13-ին Երևանում ընդունելու է չեռնոգորական «Արսենալ» ակումբին: Մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» նոր մրցաշրջանին մոտենում է մեծ ամբիցիաներով և երկրպագուներին հաղթական էմոցիաներ պարգևելու վճռականությամբ:
Fastex-ի և «Ալաշկերտի» համագործակցությունը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար, և նպատակ ունի հարստացնելու երկրպագուների ֆուտբոլային առօրյան, խթանելու գեղեցիկ խաղի նկատմամբ սերը: Հավատարիմ մնալով հայկական ֆուտբոլին աջակցելու իր մոտեցմանը՝ Fastex-ը այդ նպատակին կծառայեցնի նաև իր նորարարական մոտեցումները և իր ժամանակակից տեխնոլոգիական ռեսուրսները: