Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպման ժամանակ ֆանատները ներխուժեցին խաղադաշտ, պարզեցին «Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառ՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականը։
Բողոքի գործողությունը Երեւանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կազմակերպել էր երկրպագուների «Կարմիր արծիվներ» շարժումը։