Հունիսի 26–ին Երևանի «Նավավար» փաբում տեղի կունենա Sputnik Fan Zone նախագծի հերթական հանդիպումը, որի ժամանակ երկրպագուները կարող են ֆուտբոլ դիտել և իրենց զգացմունքները կիսել հայտնի ֆուտբոլիստի հետ։
Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի ներկայացուցիչների հանդիպումից մեկ ժամ առաջ, որը տեղի կունենա երեքշաբթի Երևանի ժամանակով 22։00-ին, «Նավավար» փաբում կմեկնարակի Another story Ваnd խմբի համերգը` վոկալիստ Արմեն Սարգսյանի (մականունը` «Ցոյ») գլխավորությամբ։
Այս անգամ Sputnik Fan Zone –ի հյուրը կլինի հայտնի հայ ֆուտբոլիստ և մարզիչ Արմեն Շահգելդյանը, որին բախտ է վիճակվել խաղալ հենց Դիեգո Մարադոնայի դեմ։ Մարզիկին կընկերակցեն Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը և կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։
«Նավավար» —ում ֆուտբոլ դիտողներին սպասվում են սպորտային թեմաներով վիկտորինաներ, որոնց հաղթողները կստանան Sputnik Fan Zone տարբերանշաններով հուշանվերներ`շապիկներ, գլխարկներ, բաժակներ։
Fan Zone –ում համատեղ սպորտային ապրումների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվելու են Sputnik Արմենիայի կայքում։
Ֆուտբոլասերները կարող են ոչ միայն խաղ դիտել աստղերի ընկերակցությամբ, այլ նաև նրանց հետ քննարկել խաղի ընթացքը։
Արմեն Շահգելդյանը Երևանի «Արարատի» (ԽՍՀՄ/Հայաստան), Մոսկվայի Դինամոյի (ՌԴ), Օդեսայի «Չեռնոմորեցի» (Ուկրաինա), Շվեյցարիայի «Լոզան» ակումբի հարձակվող է, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
«Նավավար» փաբը գտնվում է Երևանում` Արամի 42/1 հասցեում։ Տեղերը սահմանափակ են։ Սեղան ամրագրելու համար զանգահարեք 041 04 42 01 հեռախոսահամարով։