Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը չի ընդունել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչի մրցանակը։
Երեւանյան ակումբի հաղորդագրությունում նշվում է․
«Եղիշե Մելիքյանը ճանաչվել է IDBank Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, սակայն մեր գլխավոր մարզիչը հրաժարվել է մրցանակից` հիմնավորելով թափանցիկության ու չափորոշիչների բացակայությունը լավագույնների որոշման կարգում:
«Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են մրցանակը տալիս են, երբ` ոչ, ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում եմ այն, երբ` ոչ, ոչ: Այս անգամ որոշել եմ չընդունել»,-նշեց Մելիքյանը»։
17 տուրից հետո «Փյունիկը» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։