Եվս մեկ փաստ, որը ապացուցում է, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը ոչ պրոֆեսիոնալ է: Նույնիսկ բակային ֆուտբոլում այպսիսի պատ չեն կազմում: Ապա տեսեք, թե Գոհարյանը ինչ գեղեցիկ գոլ խփեց: Ինչ գեղեցիկ, եթե Արարատի պաշտպանները նույնիսկ նորմալ չէին փակել գնդակի դեմը: Սիրողական ֆուտբոլի վառ դրսևորում: Չափազանց անդուր է հետևել Հայաստանի առաջնության հանդիպումներին: Մեր մատաղ սերնդի ներկայացուցիչներին պետք է խստիվ արգելել հաճախել Հայաստանի առաջնության հանդիպումներին: Եվ այս առաջնությունը համարվում է մեր ֆուտբոլի գագաթնակետը: Էլ որտեղից պատանի ֆուտբոլիստը մոտիվացիա գտնի: Միթե այս ճղճիմ առաջնությունը կարող է մոտիվացնել, որևէ ֆուտբոլիստի. իհարկե, չի կարող: