Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը բացատրել է, թե ինչու է ապրում Հայաստանում, ոչ թե Հոլանդիայում
«Ես շատ էի ուզում ավելի լավ ճանաչել Հայաստանն ու օգնել նրան: Ուզում էի Հայաստանում ֆուտբոլն ավելի լավը դարձնել, քան հիմա է։ Այդ մասին մտածել էի դեռ 2012 թվականին, երբ որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում։ Ես շատ էի ցանկանում գալ այստեղ կարիերայիս ավարտին։
Սիրտս ինձ ասաց, որ դա ճիշտ որոշում է։ Եվ լավ է, որ ես Հայաստան եկա, երբ 29 եմ, ոչ թե 35, քանի դեռ լավ մարզավիճակում եմ և էներգիայով լի, քանի դեռ կարող եմ ինձ դրսևորել և ինչ-որ բան տալ հայկական ֆուտբոլին, այլ ոչ թե գալ որպես զբոսաշրջիկ:
Ինչպե՞ս է Երևանում. Ես նախկինում եղել եմ այստեղ, 12 տարի անընդմեջ գալիս եմ այստեղ, այնպես որ ամեն ինչ ծանոթ է: Հասկանալի է, որ արձակուրդը մի բան է, կյանքը՝ մեկ այլ բան, բայց ես այստեղ ինձ լավ եմ զգում։ Ես երեք երեխա ունեմ, նրանք շատ են հավանել Երևանը։ Բացի այդ, կան բաներ, որոնք ավելի լավ են, քան Եվրոպայում:
Օրինակ, երբ տղաս չորս տարեկան էր, գնաց մանկապարտեզ։ Այնտեղ ես տեսա մեկ այլ չորս տարեկան տղայի՝ ներկված եղունգներով։ Եվ ինչպե՞ս կարող եմ դա բացատրել նրան: Լավ, ես դեմ չեմ, յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ցանկանում է, բայց անձամբ ինձ համար դա նորմալ չէ, ամենևին էլ իմը չէ»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝