Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։
Որակավորման երրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը մեկխաղյա դիմակայությունում տանը մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 1:0: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 111-րդ րոպեին խփեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն:
Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 1-ին Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ՝ դիմակայության հաղթողը կնվաճի խմբային փուլի ուղեգիր: